ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐԻ

Թիվ 1 ընտրատարածք` ՀՎԿ Ավանի տարածքային կառույց. Անկուսակցական
«Արժանապատիվ սպա» ԻՍՀԿ նախագահ.

Ելնելով պետությունում առկա հասարակական, քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտում տիրող անառողջ մթնոլորտից, ժողովրդի ծանր սոցիալ-կենցաղային ապրելակերպից, ինչպես նաև` իմ համախոհների, զինակիր ընկերների, «Արժանապատիվ Սպա» ԻՍՀԿ-ի անդամների շահերից և գաղափարներից, իմ թեկնածությունն առաջադրելով 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունում, որպես սպա, Հայրենիքիս նվիրյալ զավակ, նաև որպես միջնորդ, վստահված անձ, միտված եմ հանդես գալու Ազգային ժողովում, Կառավարությունում, վերին ատյաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, անկանխակալ ու անաչառ պայքարելու և պաշտպանելու բնակչության շահերն ու այլոց իրավունքները, բարձրաձայնելու ու հանրությանը ներկայացնելու նրանց առաջ ծառացած հիմնախնդիրները:

Ստանձնելով մեծ պատասխանատվություն, գործելու եմ միայն ի նպաստ ժողովրդի բարօրության, նրանց ընդհանուր շահերի ընդհանրացման, իրավական պաշտպանվածության, իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական, կենցաղային, նյութական, առողջապահական, բնակարանային պայմանների, բարոյահոգեբանական հիմնախնդիրների լուծման ու բարելավման, երեխաների կրթական, առողջապահական, հոգեբանական աջակցման:

Անցնելու եմ բավական դժվար ու երկար ճանապարհ, հուսալով, որ առաջիկա Ազգային ժողովի ընտրություններում, անցնելու դեպքում, կկարողանամ վերականգնել ժողովրդի հավատը իշխանության նկատմամբ, արդարացնել ինձ վաստահված անձանց հույսերն ու ակնկալիքները: