Կոռուպցիան որպես ապրելակերպ

Աննա Կոստանդյան

Կոռուպցիան տնտեսական և սոցիալական զարգացման ամենամեծ խոչընդոտն է։ Մեր հասարակության մեջ արդեն երկար տարիներ կա քարացած կարծրատիպ, որ կոռուպցիան դարձել է ապրելակերպ կամ դիտվում է որպես սովորական երևույթ։ Այդ առնետը կրծում է տնտեսությունը հենց հիմքից, դրա մասին տագնապով խոսում են քաղաքացիները։

Պետական ոլորտում կոռուպցիա ծնող դրդապատճառների շարքում հարկ է առանձնացնել պետական ոլորտի ծառայություններում ընդգրկված աշխատողների վարձատրության մակարդակի անհամապատասխանությունը, ինչպես նաև նրանց մասնագիտական պատրաստվածության անբավարար մակարդակը։

« Կոռուպցիան մեծ մասամբ պետական համակարգում կատարվող հանցագործություններն են, մեր իրականության մեջ պետական համակարգում չկա մի օղակ, որում կոռուպցիա չլինի, ինչքան էլ աշխատում ենք պայքարել դրա դեմ», - նշում է ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակից Կարեն Կոստանյանը։

Պետական ոլորտում կոռուպցիա ծնող դրդապատճառների շարքում հարկ է առանձնացնել պետական ոլորտի ծառայություններում ընդգրկված աշխատողների վարձատրության մակարդակի անհամապատասխանությունը, ինչպես նաև նրանց մասնագիտական պատրաստվածության անբավարար մակարդակը։

Ըստ պարոն Կոստանյանի, կոռուպցիան ամենից շատ տարածված է, և կանխարգելմանն ուղղված միջոցառումների առավել մեծ կարիք կա`մաքսային ու հարկային ծառայություններում,դատական ու իրավապահ մարմինների համակարգում,կրթության ու առողջապահության բնագավառում:
Որոշ մարդկանց կարծիքով կոռուպցիան միայն կաշառակերությունն է, բայց իրականում կոռուպցիայի մեջ մտնում է ինքնիրավչությունը կամ այլ կերպ ասած պաշտոնական դիրքի չարաշահումը։

«Մեր երկրում կոռուպցիան գործում է յուրաքանչյուր ոլորտում, բայց ավելի մեծ տարածում ունի հատկապես քաղաքապետարանի և ուժային կառույցներում, որն ավելի արտահայտիչ է գնումների կազմակերպան ոլորտում, որտեղ գործում է аткат-ի գործոնը, այսինքն ՝ ապրանքները ձեռք են բերվում շուկայականից բարձր գներով, այնուհետև մի մասը հետ է վերադարձվում գնումները կազմակեպող պաշտոնյային, որը բացահայտ կոռուպցիայի երևույթ է, իսկ ավելի կոնկրետ կաշառք տալու և վերցնելու գործընթաց»,- նշեց քաղաքացիներից մեկը» – նշում է Կոստանյանը։

Կոռուպցիոն երևույթների տարածվածությունը բավականին մեծ է նաև բուհական և հետբուհական համակարգերում: Այստեղ կոռուպցիոն հիմնական օղակներն են` ընդունելության քննությունները, բուհի ընթացիկ քննությունները, ավարտական քննությունները։

Կոռուպցիան բնորոշ չէ միայն Հայաստանին, այն կա գրեթե բոլոր երկներում, բայց հարցը այն է, թէ ինչ չափերի է հասնում և ինչպես են պայքարում այն վերացնելու համար։