Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների պարգևավճարների չափը կավելանա

ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի N 668-Ն որոշմամբ սահմանված են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը` ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, ինչպես նաև պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը: Մասնավորապես, կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ զինվորական կենսաթոշակ ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներին տրվում է պարգևավճար` 8000 դրամի չափով: Միաժամանակ, կախված մի շարք հանգամանքներից, տարբերակված չափ է սահմանված նաև աշխատանքային կենսաթոշակ ստացող ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցների համար: Մասնավորապես` եթե անձը ստանում է աշխատանքային կենսաթոշակ (նպաստ) և հաշմանդամ է դարձել ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակցելու կամ ծառայողական պարտականությունները կատարելիս, ապա պարգևավճարի չափը սահմանված է 12000 դրամ, հաշմանդամ են դարձել հետագայում, ապա պարգևավճարի չափը սահմանված է 7000 դրամ, եթե չունի հաշմանդամություն, ապա պարգևավճարի չափը սահմանված է 5000 դրամ: Կատեգորիաներում ներառված են ՀՄՊ մասնակիցները, ինչպես նաև Աֆղանստանում մարտական գործողությունների մասնակիցները: 

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև ելնելով զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարների համակարգը պարզեցնելու նպատակից՝ ՀՀ կառավարության մարտի 17–ին ընդունված թիվ  262 – Ն որոշմամբ սահմանվել է. ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն որոշման թիվ 1 հավելվածում կատարել է հետևյալ փոփոխությունները՝ 

 «4. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող` ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք, Հայրենական մեծ պատերազմի կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները՝ 12000 դրամ:»: 

Վերոնշյալ փոփոխությունների վերաբերյալ Որոշումը ուժի մեջ է մտնել 2016 թվականի ապրիլի 1-ից:  

Հղումը` iravaban.net կայքից

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745