Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

Եթե խուսափել է զինվորական ծառայությունից...

Հարց. Ի՞նչ անի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին չլրացած ՀՀ քաղաքացին.

Պատասխան.  Քաղաքացին պարտավոր է ներկայանալ իր հաշվառման վայրի (կամ փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատ կամ իրավապահպան մարմին: Զինվորական կոմիսարիատը և իրավապահ մարմինը զինծառայությանը պիտանիության հարցը որոշելու համար ձեռնարկում են միջոցներ և քաղաքացուն ներկայացնում զորակոչային հանձնաժողով: Եթե զորակոչային հանձնաժողովը կայացնում է քաղաքացուն զորակոչելու մասին որոշում, ապա իրավապահ մարմնի կողմից, օրենքով սահմանված կարգով, դադարեցվում է քրեական հետապնդումը և քաղաքացին զորակոչվում է բանակ` առանց հետագայում որևէ բացասական իրավական հետևանքի:

Իսկ այն դեպքում, եթե պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին չլրացած քաղաքացին մինչև 2011թ. մայիսի 1-ը  ձեռք է բերել զինվորական ծառայությունից ազատվելու հիմք (օրինակ՝ դարձել է գիտությունների դոկտոր), կամ ունի զորակոչից տարկետում ստանալու հիմք (օրինակ` ծնվել է նրա երկրորդ երեխան), նա կարող է պետական բյուջե մուծել օրենքով սահմանված կոնկրետ վճարներ՝

  • Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով: 
  • Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած զինապարտ այն քաղաքացին` 
  • ով հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի` հանվելով զինվորական հաշվառումից` նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով.
  • ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) մահացել (զոհվել) է ՀՀ պաշտպանության ժամանակ կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է` անկախ 27 տարին լրանալու հանգամանքից` 0 (այսինքն՝ չի վճարվում). 
  • ով ունի գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) և զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով: 

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ուսումը շարունակելու համար տարկետում ստացած զինապարտ քաղաքացիները վճարում են նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

Վերոնշյալ վճարումները կատարելու արդյունքում կդադարեցվի քրեական հետապնդումը, նա կհաշվառվի ՀՀ զինված ուժերի պահեստազորում և կստանա զինվորական գրքույկ: 

Հ.Գ. Օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, օրենքով սահմանված վճարը մուծելուց հետո` 1 ամսվա ընթացքում, տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաև նա ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեստազորում: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

 

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745