ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն Կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացրել է կենսաթոշակների նշանակման և վճարման կարգում փոփոխություններ սահմանող կառավարության որոշումը, որը հավանության է արժանացել:
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով որոշմամբ նախատեսվում է.
Որոշմամբ առաջարկվում է, որ հաշվարկ-կարգադրությունը ձևավորվում և պահպանվում է էլեկտրոնային եղանակով:
Միաժամանակ, հստակեցվում է, որ բնօրինակ փաստաթղթերը պահպանվում են այն տարածքային բաժնում, որտեղ ներկայացվել է դիմումը (հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017թ. հունվարի 1-ից կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին` անկախ կենսաթոշակի գործը գտնվելու վայրից)։
Որոշմամբ լուծում է տրվել նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների, մասնավորապես ներդրվել են մեխանիզմներ, որոնք ապահովում են`
ա. պրոբացիայի ծառայողի` օրենքով սահմանված կարգով երկարամայա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքն իրացնելը. սահմանվել է կենսաթոշակ նշանակող մարմինը (ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն), պրոբացիայի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը զինծառայության ստաժում հաշվառելու, զինծառայողի անձնական գործակիցը որոշելու կարգը,
բ. զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով ձեռք բերած կենսաթոշակի իրավունքի իրացումը:
գ. ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի` օրենքով կենսաթոշակի իրավունքի իրացումը
Իրավակիրառական պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների լուծման նպատակով որոշմամբ առաջարկվում է նաև մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների ցանկը լրացնել մանկավարժի և կազմակերպչական գծով տնօրենի տեղակալի պաշտոններով, իսկ կազմակերպությունների ցանկը ի լրումն մանկապատանեկանի` մանկական, պատանեկան դպրոցով (մարզադպրոցով):
Աղբյուրը՝ www. iravaban.net կայք