ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՍՊԱ» ԻՐԱՎԱ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ծնվել է 15.04.1954թ-ին, Երևանում:
1970թ. - ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը:
1970-1972թթ. - աշխատել է «Բարձրաբերձի» շինարարական վարչությունում որպես բրիգադիր:
1972-1977թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
1975թ. - ԽՍՀՄ սպորտի վարպետ է (բռնցքամարտ), Հայաստանի ԽՍՀ բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ մրցանակակիր:
1977-1978թթ. - աշխատել է ՆՏՄ ունիվերսալ բազայում որպես տնտեսագետ:
1978-1996թթ. - աշխատել է ՀՀ ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներում:
1988-1992թթ. - ՀՀ ներքին գործերի նախարարության զինված ստորաբաժանումների շարքերում մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը և պատերազմական գործողություններին, ղարաբաղյան պատերազմի վետերան է:
1985թ. - պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան: Մի շարք գիտական հոդվածների, ժողովածուների հեղինակ է:
1990-1995թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:
1990թ. - Երևանի թիվ 85 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1996-1999 թթ. - աշխատել է «ԳՈՌ» ՍՊ արտադրական ընկերությունում որպես գլխավոր տնօրեն
1999թ. մայիսին մեծամասնական կարգով թիվ 3 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
1999-2003թթ. - «Ներքին գործերի, Ազգային անվտանգության և Պաշտպանության» մշտական հանձնաժողովի անդամ:
2000թ. - ՀՀ Ազգային ժողովի «Հոկտեմբերի 27-ի դեպքերը ուսումնասիրող» հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2000թ - ընտրվել է «Բնական և հասարակական գիտությունների» միջազգային ակադեմիայի անդամ (ակադեմիկոս):
2000-2003թթ. - «ՍՊԱՅԻ ՊԱՏԻՎ» հասարակական կազմակերպության նախագահ:
2003 թվականի մայիսին համամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
2003-2007թթ. - «Ներքին գործերի, Ազգային անվտանգության և Պաշտպանության» մշտական հանձնաժողովի անդամ:
2004-2007թթ. - ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի անդամ:
2007-2010թթ. - «ԳՈՌ» ՍՊԸ խորհրդի նախագահ.
06.08.2010թ. - նշանակվել է ՀՀ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետի պաշտոնում:
17.08.2010թ. - նշանակվել է ՀՀ փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ՝ փրկարար ծառայության գնդապետ.
2013թ. - ընտրվել է Եվրոպական ակադեմիայի բնական գիտությունների լիիրավ անդամ (ակադեմիկոս):
20.09.2013թ.- շնորհվել է «գեներալ-մայոր»-ի կոչում:
23.09.2013թ. - ստացել է «Միջազգային կարգի փրկարար» որակավորման դասային աստիճան:
2012-2014թթ. - ՀՀ տարածքում ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների տարածաշրջանային մարդասիրական համատեղ կենտրոնի ստեղծման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար:
2011-2012թթ. - «Կենսաբանական զենքի ստեղծման մեջ օգտագործվող տեխնոլոգիաայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում ստեղծված միջպետական հանձնաժողովի նախագահ, այնուհետև՝ 2012-2014 թթ. հանձնաժողովի անդամ:
09.06.2014թ. - իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ փրկարար ծառայության ղեկավարի տեղակալի զբաղեցրած պաշտոնից:
05.05.2015թ. - շնորհվել է «գեներալ-լեյտենանտ»-ի կոչում:
27.05.2015թ. - Ազգային անվտանգության պրոբլեմների միջազգային գիտությունների ակադեմիայի կողմից շնորհվել է «Պատվավոր պրոֆեսոր»-ի կոչում:
06.07.2015թ.-ից «ԳՈՌ» ՍՊ ընկերության խորհրդի նախագահ:
2016թ.-ի հունվարին ընտրվել է «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՍՊԱ» ԻՍՀԿ նախագահ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Անկուսակցական է
Պարգևատրվել է ՝
1987թ.- Անբասիր ծառայության երկրորդ աստիճանի մեդալով
27.07.2002թ. - Հայրենիքի պաշտպանության համար Փառքի շքանշանով
25.05.2011թ.- «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով
27.09.2011թ. - «ՀՀ Վարչապետի» շքանշանով
30.11.2011թ. - «Ղարաբաղի պատերազմի վետերան» շքանշանով
12.09.2012թ. - «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով
31.05.2012թ. - Անբասիր ծառայության առաջին աստիճանի մեդալով
23.09.2013թ. - «Փրկարար միջազգային կարգի» կրծքանշանով
15.04.2015թ. - «Տիգրան Մեծ» մեդալով
25.01.2017թ. - «Վազգեն Սարգսյան» մեդալով
20.09.2019թ. «100 лет советской милиции» մեդալով