Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

Կոչումով՝ իրավաբան, ճակատագրով՝ բանաստեղծ

Գրիգոր Մելիք-Սարգսյանը, կարողացել է համատեղել իրավաբանությունն ու գրականությունը։ Վերաքննիչ դատարանի դատավորը երգիծաբան է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գրողների միության անդամ։ Առաջին հայացքից ծայրահեղ թվացող համատեղելիության մասին կպատմի հենց մեր հերոսը:

- Այո, ես կոչումով իրավաբան եմ և աշխատել եմ դատախազության և դատական համակարգում, բայց դեռ մանկուց գրել եմ բանաստեղծություններ, պատմվածքներ որոնց թիվը գնալով շատացել է ու այսօր արդեն ունեմ 30-ից ավելի՝ դատաիրավական, երգիծական, խոհական բնույթի գրքեր։
Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։ 

- Ձեր գրքերում ասում եք, որ իրավաբանը մարդկային հոգու ճարտարապետն է, այդ դեպքում ո՞վ է գրողը։
- Այդ խոսքերը ինձ ասել է հայրս, երբ պետք է ընրտրեի թե ինչ ճանապարհով եմ ուզում շարունակել։ Նա ասաց, որ իրավաբանը մարդկային հոգու ճարտարապետն է, քանի որ սկզբում մտադրություն ունեի նաև ճարտարապետ դառնալ։ Նա ուղղություն տվեց, որ լավ իրավաբանն էլ մարդկային զգացմունքների և ճիշտ դաստիարակության ճարտարապետն է , իսկ բանաստեղծը այս ամենի ոգեշնչողն է։ Ես լսեցի հորս և ընտրեցի իրավաբանությունն, որով այժմ զբաղվում են նաև կինս, զավակներս ու թոռներս։
- Պարոն Մելիք-Սարգսյան, ճի՞շտ է, որ այս ամենի հետ մեկտեղ նաև հանդիսանում եք Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետը։
Իմ ազգանունն արդեն հուշում է, որ նախահայրերս հանդիսանում են Արցախի Խամսայի մելիքներից։ Մելիք Սարգիսը դեռ 16-րդ դարում կառուցել էր Շուշիի Սուրբ Սարգիս եկեղեցին, որի մասին ես տեղեկացա միայն իմ կառուցած եկեղեցին ավարտելուց հետո, գուցե ներքուստ ինչ որ բան զգում էի, քանի որ մինչ այդ էլ տանը պատրաստում էի փոքր եկեղեցիներ։ Եկեղեցին կառուցեցինք ընկերոջս հետ միասին և ընդամենը 6 տարում կարողացանք ավարտել, իսկ ես էլ 2002 թվականից առ այսօր նշանակվեցի եկեղեցու ատենապետ։
- Իսկ այս դեպքում, որ ատյանի առաջ է ավելի բարդ վճիռներ կայացնել դատական թէ՞ հոգևոր։
- Եթե չլիներ հոգևորի հանդեպ ունեցած նվիրումս, ապա չեմ կարծում, թե մնացած ամենը լիներ, առաջնայինն իհարկե իմ խիղճն ու հավատն է։
- Խոսեցիք ձեր ազգանունից․ գիտեմ, որ ունեք նաև ազնվականի և իշխանի կոչումներ, ինչպե՞ս կարող ենք այն հասկանալ մեր ժամանակշրջանում։
- Դա հետաքրքրիր պատմություն է։ Ինչպես արդեն նշեցի իմ նախապապը Մելիք Սարգիսն է։ Դեռ շատ տարիներ առաջ մեծ դժվարություններով ես կարողացա Ավետարանոց գյուղի եկեղեցու և համայնքի արխիվից հանել այդ ամենն հաստատող փաստաթղթերը, դրանք ներկայացրեցի Հայաստանի ազնվականների միությանը և նրանք էլ ինձ տվեցին ազնվականի կոչում և իշխանի տիտղոս։
- Պարոն Մելիք-Սարգսյան, հետաքրքիր է, դատական պրակտիկան առատ նյութ չի տալիս Ձեզ երգիծական գրականության համար։
- Դատական գործունեությունն այդ հարցում ոչ միայն օգնել է՝ ասեմ ավելին իմ երգիծական գրականությանն հիմքն է հանդիսացել, բայց իհարկե չեմ հերքում, որ լինում են նաև ծանր ապրումներ, երբեք հեշտ չի եղել մարդուն ազատազրկելու որոշումներ կայացնելը, շատ ավելի ուրախալի է, երբ արդարացնում ես։ Այնումենայնիվ, դատական լուրջ գորընթացներից զած շատ զավեշտալի դեպքեր էլ են լինում։
- Վերադառնալով նորից գրականությանը՝ ինչպիսի՞ գրական ժառանգություն և ի՞նչ ունեք փոխանցելու գալիք և ինչո՞ւ ոչ ներկա սերնդին։
- Ես շատ ուրախ կլինեմ, եթե իմ գրականությունը որոշ չափով մնայուն լինի։ Արդեն 65 տարեկան եմ և, քանի որ ծնվել եմ Գյումրում չէի կարող այս տարիների ընթացքում անմասն մնալ հումորի անսպառ հնարավորություններից, միշտ ցանկացել եմ մարդկանց ժպիտ ու ծիծաղ պարգևել և ընտրել եմ դա անելու ինձ հոգեհարազատ ճանապարհը։                                                                                                                           

   Զրուցեց՝ Աննա Կոստանդյան

 

Անգամ ամենաբարդ իրավիճակում Արթուր Բաղդասարյանն իր կուսակցությունը պահեց արժանապատիվ՝ մնալով առաջին գծում. Գագիկ Կոստանդյան

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:

Որպես ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, որպես քաղաքական դաշտի հնաբնակ՝ դուք ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի այսօրվա քաղաքական ու տնտեսական վիճակը:

Քաղաքական դաշտն այսօր խմորված վիճակում է, երբեմն չես էլ կողմնորոշվում՝ ով է ընդդիմություն, ով՝ դիմություն: Դեռ կոնկրետացում չկա: Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա ասեմ, որ չնայած վարչապետ փոխվեց, սակայն իրավիճակը չբարելավվեց: Ղեկավար մարմիններում, իմ կարծիքով, պետք է լուրջ փոփոխություն իրականացվի:

Բայց չէ՞ որ կադրային ջարդ տեղի ունեցավ:

Այո, բայց մի կոռումպացվածին փոխարինելով մյուս կոռումպացվածով՝ ոչինչ չի փոխվի: Մարդը պետք է լավ անցյալ ունենա, մաքուր լինի, որպեսզի անցնի պաշտոնի ու կարողանա մաքուր աշխատել: Ես դեռ լավ բան չեմ տեսնում, թերհավատորեն եմ նայում, բայց եկեք լինենք լավատես ու հուսանք, որ լավ կլինի:

Իսկ ի՞նչ գնահատական կտաք դատաիրավական համակարգին:

Որոշ լուրջ օրենսդրական փոփոխություններ պետք է կատարվեն այս ոլորտում: Վերցնենք դատարանները՝ մի խայտառակ վիճակում են, ոստիկանությունը՝ նույն վատ վիճակում է, ասես թևերը կտրած մարդ լինի՝ իրավական, օրենքի առումով բավականին նեղացրել են նրանց գործունեության շրջանակը: Դատախազությունը  ԺԵԿ-ի կարգավիճակում է: Այսինքն՝ օրենսդարական այնպիսի փոփոխություններ պետք է իրականացվեն այս օղակներում, որպեսզի դառնան լուրջ ինստիտուտներ:

Դուք այսօր «Հայկական վերածնունդ»-ի հետ համագործակցության համաձայնագիր եք ստորագրել. Ինչո՞ւ ընտրեցիք հենց «Հայկական վերածնունդ»-ը:

Այս քաղաքական ուժը, նրա որդեգրած գաղափարախոսությունը մեզ ավելի հոգեհարազատ է: Սակայն պակաս կարևոր չէ քաղաքական ուժի առաջնորդի գործոնը: Ես հպարտ եմ, որ այս կառույցի ղեկավարը Արթուր Բաղդասարյանն է, ով անգամ ամենաբարդ իրավիճակում իր քաղաքական կուսակցությունը կարողացավ պահել արժանապատիվ՝ միշտ լինելով առաջնային գծում: Մարդուն վստահելու համար, պետք է նրան ճանաչել, իսկ ես Արթուր Բաղդասարյանին ճանաչում եմ դեռևս դպրոցական տարիքից, նույն դպրոցում ենք  սովորել:

Գագիկ Կոստանդյան անհատի համար Հայկական վերածնունդ գաղափարն իրագործելի՞ է:

Իմ կարծիքով, յուրաքանչյուր միտք հնարավոր է կյանքի կոչել, եթե լավ աշխատես, եթե առկա լինի կամք:

Հարցազրույցը վարեց` Հասմիկ Հակոբյանը 

Աղբյուրը` hartak.am կայքից

 

Նպատակը` աջակցել ու պաշտպանել նախկին և ներկա ուժային կառույցների աշխատակիցների իրավունքներն ու շահերը


Այսօրվա մեր կարևորագույն հիմնախնդիրներից մեկն է նաև աջակցել, օգնության ձեռք մեկնել  ու պաշտպանել ուժային կառույցներում ծառայած և ծառայող այն մարդկանց իրավունքներն ու շահերը, որոնք ոչ միայն 1990-ական թվականներին ղարաբաղյան պատերազմում իրենց մասնակցությունն են ունենալ, այլև` խաղաղ պայմաններում ծառայելով ՀՀ ուժային կառույցներում, իրենց անխոջ ու կյանքի գնով մեծ զոհողությունների են գնացել Հայրենիքի և Ժողովրդի վաղվա բարօրության ու բարգավաճման համար:

Որքանո՞վ է այսօր մեր պետությունը գնահատում այն զոհողությունները: Ի՞նչ հիմնախնդիրներ են ծառացած նրանց առաջ: Որքանո՞վ են այսօր նրանք պաշտպանված, որքանո՞վ է նրանց դերը կարևորվում մեր հասարակական կյանքում: 

Եվ որպեսզի այդ հարցերն իրենց պատասխաններ ունենան ու նրանց մտահոգոհ խնդիրները պետական մարմիններում ներկայացվեն և լուծում ունենան՝ այդ պարտականությունը հանձն է առել իրականացնել նորաստեղծ "Արժանապատիվ սպա" իրավասոցիալական հասարակական կազմակերպությունը:

Մանրամասն...

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745